|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր:Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատեն դեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,- ասաց Տերտերյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում: «Որքանով տեղեկացրել են՝ դեկտեմբերի 7-ին այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը»,- ասաց Միրզոյանը:
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը: