|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին վստահեցրեց, թե Գեղարքունիքի մարզ այցելել է որպես վարչապետ, այցը քարոզչական նպատակներ չէր հետապնդում: Նրա խոսքով` «վարչապետը քաղաքական կարգավիճակ է», և ինքն էլ քաղաքական ասելիքներով է հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում:
«Վարչական լծակի գործադրում ասելով` նկատի պետք է ունենալ այն, ինչ անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ և չի կարող անել մյուսը: Որևէ մեկը սահմանափակվա՞ծ է` Գեղարքունիքի կամ որևէ այլ մարզում մարդկանց հետ շփվելու: Չեմ կարծում, թե որևէ մեկը նման սահմանափակում ունի: Իսկ ինչ վերաբերում է իմ` մարզի ղեկավարների հետ հանդիպմանը, ապա նմանատիպ հանդիպումներ ես էլի եմ ունեցել»,- ասաց Փաշինյանը: