Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Այս տարի նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի հիմնադիրն է Արամ Մանուկյանը: Ի հեճուկս հնչող բազմաթիվ քննադատություններին ու տարաձայնություններին` Հանրապետության հրապարակի մոտակայքում, վերջապես, հուլիսի 17-ին կայացավ պետական, ռազմական, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Արամ Մանուկյանի մասին փոքրաթիվ երգերն ավելացել են մեկով. հայրենասիրական բազմաթիվ երգերի հեղինակ Գուսան Հայկազունը երգ է գրել Արամ Մանուկյանի մասին, որը կատարել է սիրիահայ հայտնի երգիչ, դաշնակցական Սուրեն Աճեմյանի հետ համատեղ:
Նորաստեղծ երգի մասին զրուցեցինք երիտասարդ երգչի հետ:
- Ինչպե՞ս ծնունդ առավ Արամ Մանուկյանի մասին երգ գրելու գաղափարը: Ո՞վ էր հեղինակը:
- Երգ գրելու գաղափարն առաջինն ինձ մոտ հղացավ, և երբ այդ մասին հայտնեցի Գուսան Հայկազունին, նա չմերժեց: Այս երգը նվիրված է Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և այն կերտող Արամ Մանուկյանին: Ես մեծ հույսեր ունեմ, որ գալիք օրերին Արամ Մանուկյան մեծանուն հայի մասին կգրվեն բազմաթիվ այլ երգեր: Նրա գործը պետք է ճանաչեն սերունդները:
-Մի քանի բառով ինչպե՞ս կներկայացնեք Արամ Մանուկյանին:
- Հայի և դաշնակցականի իդեալական կերպար: