Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քանդելը միշտ էլ կա, եթե կարող եք, ինչ-որ բան կառուցելով մարդկանց զարմացրեք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը` խոսելով «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ապամոնտաժման որոշման մասին:
Առաքելյանը հիշեց` ինչպես իր ճարտարապետ ընկերները նախագծեցին ու կառուցեցին շենքը, մարդիկ, որոնք հիմա էլ չկան.«Շուտով ես էլ կգնամ, իմ տարեկիցներն էլ ու թե հետո ինչ է լինելու` չգիտեմ»:
Ըստ նրա` կրթական համակարգը քանդվել է, և հիմա չեն կարողանում կրկին ինչ-որ արդյունքի հասնել` հերթը մշակույթին է հասել:
«Աշխարհում չկա նման փորձ, որ քանդելով կառուցեն ինչ-որ շինություն: Ուզում եմ խնդրել Էռնեկյանին` մի քանդեք շենքը, այլ տարբերակներ գտեք, մանավանդ` կան նման տարբերակներ: Շենքը շատ գեղեցիկ է կառուցված, կարելի է այն պնդացնել, բայց ոչ` քանդել, ժողովուրդը սիրում է այդ կառույցը: Ժամանակն է` դադարենք քանդելով երկիր կառուցել»,-ասում է ճարտարապետը: