Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հեղինակավոր World-Architects կայքը հրապարակել է 2022 թ. ԱՄՆ-ի լավագույն շինությունների ցանկը, որում առաջին հորիզոնականում է հայտնվել Տեխասում գտնվող Սբ. Սարգիս հայկական եկեղեցին:
«Ճարտարապետ Դեվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին գնում է դարերի խորքը և տարածվում է հազարավոր մղոններ ամբողջ աշխարհով` իրեն կապելով հայկական ավանդույթների և հայ ժողովրդի հետ», - գրում է կայքը:
Եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա աղոթքը կատարվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության օրը: «Փոքր եկեղեցին, համեմատած այլ մեգանախագծերի, հեռու է Հայաստանից ավելի քան 7000 մղոնով, բայց եկեղեցու համայնքի շատ անդամներ այն հայերի ժառանգներն են, ովքեր փախել էին երկրից Առաջին աշխարհամարտի ժամանակ», - նշվում է կայքում:
Եկեղեցին կառուցվել է Երևանից մի քանի կմ հեռու գտնվող և 7-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցու կրկնօրինակով: Եկեղեցու վրա պատկերված կենաց ծառը` նվիրված Հայոց ցեղասպանության զեհերին, բաղակացած է 1.5 մլն շրջանաձև պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես մեկ դար առաջ խլված կյանքերը:
Հոթսոնը զգացված էր, որ իր նախագծած շինությունը նման բարձր կոչման է արժանացել. «Ինձ համար մեծ պատիվ է, որ հայկական եկեղեցին նման կոչման է արժանացել, այն ցանկանում եմ կիսել ամբողջ թիմի, նախագծի օգտին քվեարկողների և հայկական համայնքի այն ներկայացուցիչների հետ, ում համար սա մեծ նշանակություն ունի»: