Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինն ու Crans Montana ֆորումի պատվավոր նախագահ և հիմնադիր, դեսպան Ժան-Պոլ Քարթերոնը շնորհակալական նամակ են հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ժնևում կայացած «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին նրա մասնակցության համար և պատրաստակամություն են հայտնել Crans Montana –ի գլխավոր ֆորումը կազմակերպել Երևանում:
«Թույլ տվեք հաստատել, որ Crans Montana ֆորումը ուրախ կլինի բացահայտել Ձեր երկրի հետ մեր համագործակցությունը խորացնելու ամենաարդյունավետ ուղիները: Մենք պատրաստ ենք տրամադրել մեր կազմակերպության մեծ ներուժը և առաջարկել Հայաստանին հաղորդակցման բացառիկ հնարավորություններ՝ այդ թվում գլխավոր ֆորումը կազմակերպելով Երևանում»,-մասնավորապես ասված է Պիեռ-Էմանուել Քուիրինի և Ժան-Պոլ Քարթերոնի նամակում:
Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: