Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունն ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին: Այս մասին մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Յուրի Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում նոյեմբերի 12-ին ՝ ժամը 13:00-ից 19:00-ը:
Լեգենդար մարզիկի դին Երևանում կլինի նոյեմբերի 13-ին: Ժամը 10:00-ից 13:00-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քաղաքացիները հնարավորություն կունենան վերջին հրաժեշտը տալու լեգենդար ծանրորդին:
Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Հիշեցնենք` Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 2-ին 62 տարեկանում: