|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել:
Ըստ IHA-ի` պատճառն այն է, որ նրանք 5 ամիս աշխատավարձ չեն ստացել: Բանվորները բարձրացել են շենքի տանիքը` սպառնալով ցած նետվել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է բանվորներին համոզել և ցած իջեցնել տանիքից:
Թուրքիայում աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ անդրադարձել են միջադեպին` փաստելով, որ երկրում աշխատավորները շարունակում են աշխատանքային ու առողջապահական ապահովագրության, աշխատանքային պայմանների հետ կապված լուրջ փաստերի առաջ կանգնել: