|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը հնարավոր է՝ մասնակցի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և այն էլ՝ միասնական ցուցակով: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Բագրատյանը:
Նա տեղեկացրել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում մոտ 5 կուսակցության հետ, մասնավորապես՝ լիբերալ գաղափարախոսություն կրող, իսկ ավելի կոնկրետ՝ «Ազատ դեմոկրատների» հետ: Չնայած, ինչպես նշել է «Ազատության» նախագահը, քաղաքապետական ընտրությունների համար տաբու չկա:
«Միայնակ մի քիչ բարդ է՝ և' մարդկային ռեսուրսների, և' ֆինանսական առումով»,- ասել է նա:
Երեկվա դրությամբ «Ազատության» կողմից ընտրություններին մասնակցելու մեծ հավանականություն կա, սակայն որոշումը վերջնական չէ: Բագրատյանը կարծում է, որ ընդդիմության համար ավելի լավ է միասնական ընտրություններին մասնակցելը, բայց չի ստացվի:
Բագրատյանը «ՀԺ» թղթակցի խնդրանքով խոսել է նաև Ր.Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին: Նա կարծում է, որ դա քաղաքական չէ:
«Գիտեք, դա փորձ է քաղաքական դաշտից գնալ դեպի ՀԿ-ների դաշտը, քաղաքացիական հասարակության դաշտը: Դա ունի և առավելություն, և թերություն: Որոշակի առումով հացադուլը նշանակում է քաղաքականությունից հրաժարման սկիզբ», - նշել է նա:
Վերջինիս խոսքով, եթե Թեղուտում հանք շահագործվի, կարող ենք նստել ազգովի հացադուլի: Բայց հացադուլով պրեզիդենտ փոխել, ավելի լուրջ խնդիր է:
«Գործիքը՝ հացադուլը, ուրիշ պայքարի գործիք է», - ասել է Բագրատյանը: