|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Առնվազն 2 քրեակատարողական հիմնարկ ենթակա է փոխարինման՝ Նուբարաշենի ու Գորիսի ՔԿ-ները. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Նա նշեց, որ այս պահին կառավարությունում որոշման նախագիծ կա պահուստային ֆոնդից գումար տրամադրելու վերաբերյալ:
«Միջոցներ ենք հայթհայթում ՔԿՀ-ները նորոգելու համար: Մեր պահանջարկն ավելին է, գումարները քիչ են, դրա համար էլ պետք է կարողանանք այնպես վերաբաշխենք, որ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճի, որպեսզի ստիպված չլինենք պարտք վերցնել: Եթե մեզ հաջողվի խնայել, վերաբաշխումներ կկատարենք ու արդյունքում կապիտալ վերանորոգումներ կկատարենք»,-ասաց Զեյնալյանը:
Նա հավելեց նաև, որ պարբերաբար վերանորոգման աշխատանքները կատարվում են: