«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր:
«Փաստինֆո»-ի թղթակցին Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության անցկացումն ավարտվել է, սակայն դեռևս փորձաքննության եզրակացությունը չի կազմվել: