|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ՝ Բաղանիս գյուղի բնակիչներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով։
Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջերս Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մարզային այցի ժամանակ, երբբնակիչները բարձրացրել էին ինչպես անհատական, այնպես էլ համակարգային բնույթի մի շարք խնդիրներ։
Խորհրդատվության ժամանակ պարզվել է, որ հիմնական խնդիրը կապված է բնակիչների կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքի(հողատարածքների) նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, մասնավորապես՝ գույքը ժառանգությամբ փոխանցելու ընթացակարգի,անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցումների համար հիմք հանդիսացած տվյալների անճշտությունների վերացման հետ:
Մասնագետները գյուղի բնակիչների մի մասին խորհրդատվություն են տրամադրել տեղում, մյուսներին՝ ուղղորդել կոնկրետ պահանջներով դիմելտարածքի հանրային պաշտպաններին դատարան հայցեր ներկայացնելու հարցում աջակցություն ստանալու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նախագահի պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացիներին համատեղիրավական աջակցություն ցուցաբերելու պրակտիկան կկրի պարբերական բնույթ: