Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու դանակահարության դեպքի առթիվ։
2018թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացի՝ ծնված 1991 թվականին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Դեպքի առթիվ նույն օրը՝ 2018թ. հոկտեմբերի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Վերջինս ձերբակալվել է՝ 27-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: