|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Բաքվում տեղի է ունեցել ՌԴ և Ադրբեջանի նախագահների առնաձնազրույցը: Կրեմլի կայքը ներկայացրել է նախագահների խոսքը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այսօրվա այցը հատուկ բնույթ ունի: «Մենք առաջին անգամ մասնակցեցինք Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումին, որը մոտ 1000 մարդ է հավաքել»,- ասել է բա և հավելել, որ Ռուսաստանն Ադրբեջանի համար կարևոր և արժեքավոր գործընկեր է, բարեկամը, հարևանը, որի հետ իրենք ունեն ամենաբարձր մակարդակի հարաբերություններ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ Սոչիում հանդիպման ժամանակ իրենք նշել են, որ երկկողմ հարաբերությունները դրականորեն զարգանում են տնտեսական և այլ ոլորտներում: «Շատ կարևոր է, որպեսզի ստորագրված փաստաթղթերը իրագործվեն»,- նշել է նա: