|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին մեկնաբանությամբ։
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաեւ սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել:
Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։
Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»,–ասված է Խաչատուրովի մեկնաբանությունում»: