|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ երեկոյան Դավթաշենում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգեց երկու ժամվա ընթացքում իրականացնել ռեյդեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտին։ Վարչապետը հրահանգնեց Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին` 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն գործողությունների մասին:
Հրապարակային հանձնարարականից երկու ժամ անց որեւէ ուժային չցանկացավ մեկնաբանել, թե ինչ արդյունքներ կան: Այսօր ուժայինները եւ վարչապետը եւս լռում են:
Ոստիկանության եւ ԱԱԾ լրատվականներից yerkir.am-ին հայտնեցին, որ ԶԼՄ-ների համար հրապարակման ենթակա որեւէ նյութ չունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հաստատեց, որ վարչապետի կողմից սահմանված ժամկետում զեկույց ներկայացվել է, սակայն մանրամասներ չհայտնեց:
Ի դեպ, քիչ առաջ լրագրողների հետ զրույցում համապատասխան հարցին հրաժարվեց պատասխանել նաեւ վարչապետը` ասելով, որ ամեն ինչ զեկուցվել է, ամեն բան կարգին է, արտաքին միջամտություն էլ այստեղ չի տեսնում: