կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 22:29
Քաղաքական

Քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը. Արսեն Ջուլֆալակյանը՝ Ռոման Ամոյանին «ասֆալտին փռելու» մասին

Քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը. Արսեն Ջուլֆալակյանը՝ Ռոման Ամոյանին «ասֆալտին փռելու» մասին

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է. 

«Հարգելի՛ քաղաքացիներ,

համացանցում հայտնվել է անվանի մարզիկ Ռոման Ամոյանի ձերբակալման տեսագրությունը և լրագրողները փորձում են կապ հաստատել հետս՝ իմանալու կարծիքս։ Օբյեկտիվ պատճառով չեմ կարող զանգերին պատասխանել (ԱԺ նիստ է ընթանում...)։

Տեղյակ եմ խնդրից այնքան, որքան երևում է կադրերից։ Լրացուցիչ տեղեկություն չունեմ և չգիտեմ մանրամասները։

Կարծում եմ՝ ճիշտ է պարզաբանումներ փորձել ստանալ ԿԳՄՍ-ից և ՀԱՕԿ-ից, որպես սպորտի ոլորտի պատասխանատու գերատեսչություններ, ինչպես նաև ոստիկանությունից։

հ.գ. անկախ ամեն ինչից՝ քննադատելի է ինչպես բռնությունը, այնպես էլ օրենքի օրինական պահանջին չենթարկվելը։

#կրեքդիմակ#պահպանեքսոցիալականհեռավորություն»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըմբիշ Ռոման Ամրոյանին և 101 այլ քաղաքացու ԱԺ-ի դիմացից բերման են ենթարկում: