Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սա խղճուկ փորձ `է մեզ կանգնեցնելու, բայց մենք չենք ընկճվելու և անելու ենք մեր գործը. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված` իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Նրա խոսքով՝ սա Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ է:
«Հանցանք է անձի մասին, առանց իր թույլտվության, տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելուն: Իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռուպցիան այս երկում: Մենք քննարկել ենք Մարտի 1-ի գործին առնչվող որոշ հարցեր. Վանեցյանը մտահոգություն ուներ, թե արդյո՞ք ճիշտ էր` առանց ձերբակալվելու անձը ներկայանում էր դատարան: Ես էլ խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին: Եթե ուշադիր եք եղել, այնտեղ խոսք է գնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման մասին, որտեղ էլ ես տեղյակ եմ պահում, որ արդեն միջնորդությունը ներկայացվել է»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ինքը տեղյակ է պահել վարչապետին, որ իր կողմից միջնորդություններ են ներկայացվել: «Քանի որ գործի սպեցիֆիկան այն է, որ բարձրաստիճան անձինք են ներգրավված, և նրանք կարող են խոչընդոտել, ուստի, իմ կարծիքով, կալանքի կիրառումը կարող է արդյունավետ լինել»,- ասաց Խաչատրյանը: