|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ինչպես հաղորդում է «Ազատություն»-ը, Հատուկ քննչական ծառայությունն այսօր որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սահմանել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Երեկ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանն «Ազատությանն» ասել էր, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ «Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ»,- ասել էր փաստաբանը:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:
Այսօր Արամ Օրբելյանը «Ազատությանն» ասաց, որ ՀՔԾ-ի որոշմանը դեռ ծանոթ չեն, և դրան նախկին նախագահի պաշտպանական խումբը կանդրադառնա վաղը: