Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետք է օղ անել ականջներին՝ Երևանի վրա «ղումար» խաղալը ծանր է նստում. լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք` Երևանի քաղաքապետի ընտրությանը:
Նրա կարծիքով՝ ընտրությունը պետք է ոչ թե հիմա, այլ ԱԺ-ն ձևավորելուց հետո անցկացնել, քանի որ նորմալ պատրաստվել է պետք դրանց: «Ես դեմ եմ ընտրությունների՝ հապճեպ անցկացմանը, քանի որ հիմա ոչ քաղաքապետի թեկնածուներն են պատրաստ, ոչ էլ մենք ենք հասկանում՝ ինչ են նրանք ուզում և առաջարկում: Մի տեսակ նեղանում եմ, որ իմ սիրելի քաղաքին մատների արանքով են նայում: Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվել, և թող ոչ ոք չփորձի դիվիդենդներ հավաքել քաղաքի վրա»,- ասաց Վարդանյանը:
Ռեժիսորի խոսքով՝ քաղաքին հոգատարություն և սեր է պետք, իսկ քաղաքապետի թեկնածուներից հստակ ծրագրեր է ուզում, այլ ոչ թե զուտ խոստումներ՝ այս կանենք, այն կանենք: «Բոլորն էլ կարող են ինչ-որ բաներ խոստանալ, կարևոր է իմանալ՝ ինչպես է արվելու այդ ամենը: Հասկանում եմ, որ մեծ գումարներ են անհրաժեշտ խնդիրների լուծման համար, բայց պետք է նաև հստակ ծրագրեր ներկայացվեն, որպեսզի հասկանանք՝ ում տանք մեր քվեն»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այս ընտրություններն անցնելու են արդար, և կոռուպցիոն դրսևորումներ չեն լինելու: