|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մայիսի 15-ից մինչև այս պահը շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումային առաջարկներ ենք ստացել. նախարարության գործունեության 100 օրն ամփոփելիս տեղեկացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Ներդրումային առաջարկներ ենք ստացել, եթե դրանք վերածենք թվերի, կանցնի 1 մլրդ դոլարը, բայց մենք, բնականաբար, փորձում ենք գնահատել իրատեսականը: Այդ մեկ միլիարդից առնվազն 240 միլիոնն իրատեսական է»,- ասաց նա:
Մինասյանը նշեց, որ աշխատում են այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Աշխատում ենք նրանց հետ, որպեսզի նրանց գաղափարները վերածվեն բիզնես ծրագրերի կամ գործարար նախաձեռնությունների` կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- ասաց նախարարը: