Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների սահմանափակման իր քաղաքականությունը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն` անդրադառնալով ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի պահանջին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով: Մելիքյանի խոսքով` Ադրբեջանի այդ գործողությունն ընդամենը արարողակարգային նշանակություն ունի և անսապասելի չէր:
Նա նշեց, որ Բիլզերյանների հետ, երբ քննարկել է Արցախ այցելելու հնարավոր «հետևանքները», նրանք նշել են որ դա իրենց համար քննարկման առարկա չէ:
Արցախի ՄԻՊ-ի գնահատմամբ` ադրբեջանական այս քայլն անպտուղ փորձ է և որևէ արդյունք չի ունենալու: «Յուրաքանչյուր ոք Արցախ այցելելու իրավունք ունի: Ցավալի է, որ Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայության քաղաքականությունը»,-ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը Բիլզերյանի` Արցախ կատարած այցը կրկես էր որակել:
Նշենք, որ Դեն Բիլզերյանն ու իր եղբայրը` Ադամն օրեր առաջ ՀՀ քաղաքացիություն են ստացել:
Հիշեցնենք, որ եռօրյա այցի շրջանակներում Բիլզերյանը եղել է Երևանում, Սևանում, Արցախում: Արցախի ռազմաբազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպան կրակել է տարբեր հրաձգային զինատեսակներից` այդ թվում նռնականետից: Մեկնելուց առաջ Բիլզերյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: