|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևանի «Բանանցը» պայամանգիր է ստորագրել 26-ամյա սենեգալցի կիսապաշտպան Պապ Աբդու Կամարայի հետ:
Կամարան կարիերան սկսել է սենեգալյան «Էտուալ Լուզիտանա» ակումբում: 2010-ի հունվարին տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ» (Լյեժ) ակումբ, որի կազմում դարձել է երկրի գավաթակիր և փոխչեմպիոն: «Ստանդարդի» կազմում մասնակցել է նաև եվրագավաթային հանդիպումների: Վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Սենտ Տրուդեն» ակումբում:
2012-ին տեղափոխվել է ֆրանսիական «Վալանսիեն» ակումբ, որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան՝ այդ թվում խաղալով նաև Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում:
Վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է բելգիական «Սերաինգ» ակումբում:
Պապ Կամարան խաղացել է նաև Սենեգալի մինչև 17 տարեկանների հավաքականում: