Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, փոխադարձ համաձայնությամբ խզվել են Բոյան Միխայլովիչի, Սարգիս Բալոյանի, Վարդան Մովսիսյանի, Կարեն Հարությունյանի, Արամ Շախնազարյանի և Արմեն Մանուչարյանի հետ պայմանագրերը:
Նաև ավարտվել են Ջերեմիա Ջոնի և Անդրանիկ Քոչարյանի պայմանագրերի ժամկետները և այս ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր չեն կքնվի:
«Բանանց»-ում չի շարունակի աշխատել նաև «Բանանց-2»-ի իսպանացի մարզիչ Կրիստիան Բեգերը, ում հետ պայմանագիրը նույնպես խզվել է փոխադարձ համաձայնությամբ: