|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը) նախատեսված արաքի համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում խուզարկություն էր կատարվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք- զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: