կարևոր
2599 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 19:52
Քաղաքական

Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը

Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը

Նախօրեին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

«Ես պատրաստակամություն եմ հայտնել ցուցմունք տալու: Սա իմ հանդեպ քաղաքական  ճնշում է, ինչպես եւ նախկինում հիմա էլ ես չեմ ճնշվելու»,- լրագրողներին ասել է Աղազարյանը:

Նշենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու: Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: