|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հուլիսի 24-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Զ., ծնված 1968 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճաապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: