Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հուլիսի 11-ին` ժամը 11.00-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 10.10-ին, Պարույր Սևակի 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։
Կարճ ժամանակում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Էրիկ Պ.-ն ձերբակալվել է:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: