Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1997 թ. ծնված Վարդան Պ.-ն և «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, թոքի վնասումով»` 1972 թ. ծնված Արմեն Պ.-ն:
Նույն օրը, ժամը 18.10-ին, ոստիկանության ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Փարաքար գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սուրեն Ա.-ին, 1992 թ. ծնված Գեորգի Խ.-ին և 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին:
Պարզվել է, որ ժամը 16-ի սահմնաններում վերջիններս նշված գյուղի դպրոցի դիմաց վիճաբանել են Վարդան Պ.-ի և վերջինիս հոր` Արմեն Պ.-ի հետ, որի ժամանակ նրանց հետ եղած չորրորդ անձը կտրող-ծակող առարկայով մեկական հարվածներ է հասցրել Վարդան և Արմեն Պ.-երին` պատճառելով վնասվածքներ:
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1990 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: