կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-05 11:32
Քաղաքական

Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, կոռուպցիային. Փաշինյանը Գորիսում է

Երբեք թույլ չտաք, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, կոռուպցիային. Փաշինյանը Գորիսում է

Հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Սիսիան քաղաքում բնակիչների հետ հանդիպելուց հետո վարչապետը մեկնեց Գորիս: Այնտեղ, դիմելով քաղաքացիներին, վարչապետն ասաց, որ եկել է տեսնելու, թե ինչ տրամադրություն ունեն Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Փաշինյանը նշեց, որ կառավարության հաջողությունը ժողովրդի հաջողությունն է, ժողովրդի հաջողությունը կառավարության հաջողությունն է: «Մենք միասին, ուս ուսի տված, պետք է  այդ հաջողությանը հասնենք»,- ասաց նա:

Փաշինյանը գորիսեցիներին շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ և ասաց, որ մեծ նվաճում ունենք Սահմանադրության ընդունումից 23 տարի անց: «Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այսօր դա այդպես է: Հայաստանում տեղական իշխանիկների, ֆեոդալների ժամանակն ացնել է: ՀՀ քաղաքացին ազատ է և հպարտ, ՀՀ քաղաքացին պատասխանատու է իր երկրի համար, և մենք իրար հետ այդ պատասխանատվությունը կրելու ենք, սա է մեր հիմնական ուղերձը»,- ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքացու սեփականությունն է: «Մենք այստեղ տիրոջ իրավունքով պետք է ապրենք: Գորիսի տերը Գորիսի բնակիչն է, մյուս պաշտոնյաները ծառայում են Գորիսի ժողովրդին: ՀՀ վարչապետը և մյուս պաշտոնյաները ծառայում են ժողովրդին, սա է այն կարևոր փոփոխությունը, որը տեղի է ունեցել: Սա է բանաձևը` բոլոր խնդիրները լուծելու, դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայում է ձեզ, և հիմա դուք ունեք այդ իշխանությունը»,- շեշտեց նա:

Փաշինյանը գորիսեցիներին հորդորեց, որ երբեք թույլ չտան, որ Հայաստանում հաստատվի մի իշխանություն, որը ծառայում է կլաններին, կոռուպցիային: