Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգի շուրջ նոր կռիվ է հասունանում: Մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորվածների հարազատները փաստի առջեւ են կանգնել:
Մասնավորապես, պաշտպանները մեղադրյալների ազատ արձակման մասով միջնորդություններ են ներկայացրել դատարան, որ նրանց խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվի գրավով, սակայն որոշ դատավորներ այդ միջնորդությունները քննել են շուրջ 1 ամիս, մի հանգամանք, որը պաշտպանները համարում են անթույլատրելի:
Ու դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանները խնդրի հետ կապված դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:
Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում չի բացառվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցով հանդես գա հայտարարությամբ: Սա էլ դեռ քիչ է, տարբեր քրեական գործեր քննող դատավորներ իրենց վարույթում քննվող քրեական գործերով նիստեր են նշանակել ամիսը մեկ անգամ, իսկ ահա այս օրերին գնացել են արձակուրդի: Սա էլ է զայրացրել կալանավորվածների հարազատներին, եւ ոմանք դատական համակարգի անգործության պատճառով հնարավոր է դուրս գան փողոց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: