|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Թուրքիայից Վրաստան է ներմուծվել կարտոֆիլային քաղցկեղով վարակված մեկ կոնտեյներ բեռ: apsny.ge լրատվական կայքի հաղորդմամբ` այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին է հայտարարել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեն: Նախարարը նշել է, որ սա կարանտինային հիվանդություն է: Այդ իսկ պատճառով ամբողջ գյուղմթերքն առգրավվել է եւ ամբողջովին կոչնչացվի, իսկ այն առաքած երկրին արդեն տեղեկացրել են միջադեպի մասին:
Կիրվալիձեն նաեւ հայտարարել է, որ ավելի վաղ արձանագրվել էին դեպքեր, երբ տավարի մսի փոխարեն շուկա է ներմուծվել ձիու և ավանակի միս: