կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 16:41
Հասարակություն

Թշնամին օկուպացրած տարածքներում շինարարություն է իրականացնում

Թշնամին օկուպացրած տարածքներում շինարարություն է իրականացնում

Լրագրող Բելլա Լալայանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանական կողմն օկուպացրած տարածքներում շինարարություն է իրականացնում։

«Քարվաճառում կառուցվող թունելն է` Տողասար-Մռավ: Այն ունի 11,6 կմ երկարություն:

Հասկանում եք, թե սրանց թունելների սխեման ինչ պատկեր ունի: Գետնի տակով էլ են Արցախը շրջափակում։ Սրա դեմն առնելու մի ձև կա մենակ։

Սաղ թունելները փլվելու են, մեր օդն էլ են փակելու։ Կանչեք ձեր սրտի երգչին, թող գա հրապարակում կանցերտ տա..»,- գրել է լրագրողը։