Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Միասնական քննությունների առաջին փուլն ավարտվել է: Yerkir.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Արցախն էլ ներառյալ, առաջին փուլով 4625 դիմորդ է քննություն հանձնել:
Նշենք, որ նախորդ տարի առաջին փուլով քննություն հանձնողների թիվը 9737-ն էր, որը նույնպես, 2016-ի համեմատությամբ, պակաս էր /շուրջ 1500-ով/:
Դիմորդների թվի նվազումը պայմանավորված է 12-ամյա կրթական համակարգին անցնելու հետ. տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելություն եղավ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտեց 2017-ին, մյուսը՝ 2018-ին:
Վարդան Պարսամյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին փուլով 20 է գնահատվել 327 աշխատանք, իսկ անբավարար՝ 1125 /11.5 տոկոսը/:
«1-2 հեռախոսից արտագրելու դեպք է գրանցվել, որից մեկն, օրինակ, Արմավիրում էր: Ինքս հետևում էի քննության ընթացքին, նկատեցի, և դուրս հանեցինք քննակենտրոնից դիմորդին: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, ապա 2 դեպք ունենք «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաներից, որոնք ավելի շուտ խնդրանք են, ոչ թե բողոքարկում: Մնացած բողոքարկումները բովանդակային չեն»,- ասաց Պարսամյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ քննությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 2-8-ը: