|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ-ը կարող է հրաժարվել աշխատել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության և այլ խմբերի հետ, որոնք չեն աջակցել Վաշինգտոնի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի բարեփոխումներին:
Համապատասխան նամակը HRW-ին ուղարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին. հայտնում է РИА Новости-ն: «Դուք պետք է իմանաք, որ բանակցություններին ընթացք չտալու և բարեփոխումներին խոչընդոտելու ուղղությամբ ձեր ջանքերը դարձան պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ը դուրս գա խորհրդից»,- ասվում է նամակում:
Հիեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը հայտարարեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու մասին: