|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում. հայտնում է Русарминфо-ն:
«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի ծրագրվում, քանի որ ՀՀ նախագահը չի մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: