կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-23 09:21
Առանց Կատեգորիա

Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». նա նեղացած է. «Հրապարակ»

Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը». նա նեղացած է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն այս օրերին Չինաստանում է՝ մասնակցում է չին-հայկական «Շանսի-Նաիրիտ» ընկերության խորհրդի նիստին, որի անդամ է ինքը։ Նա «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից, քանի որ նեղացած է մամուլի հրապարակումներից ու այն շահարկումներից, թե ինքն ու իր հայրը կապ ունեն Ամուլսարի՝ 400 հազար դոլարով իրականացված փորձաքննության հետ։

Սիսեռյաններին, հիշեցնենք, մեղադրում էին, թե, լինելով լիբանանցի, միջնորդել են, որ լիբանանյան ELARD ընկերությունն իրականացնի փորձաքննությունը, եւ դրա տակ կոռուպցիոն ռիսկ էին տեսնում։