|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախում տպավորություն է ստեղծվել, որ քաղաքական իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի տոնի օրը, ՀՀ ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր, իսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախը պետք է զգար Հայաստանի իշխանությունների աջակցությունը, բայց այդպես էլ ոչ ոք չեկավ:
«Սա հաղորդագրություն է արցախցիներին, որ իրենք այլեւս ձեռքերը լվացել են Արցախից, մեսիջ է Ադրբեջանին, որ խելոք իրենց կպահեն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում»,- ասաց Մոսիյանը:
Նա կիսում է այն տեսակետը, որ Արցախը երբեւէ Հայաստանի կողմից այսքան որբացած իրեն չի զգացել: Ընդգծեց՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Արցախը կարիք ունի ավելի մեծ ուշադրության, սակայն Հայաստանի կողմից դա չկա:
Անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվելիք սոցիալական ծրագրերին՝ շեշտեց, որ դրանք պարզապես ժողովրդին քնեցնելու քայլեր են: «Հումանիտար աղետի եզրին կանգնած Արցախի համար սա մեծ բան չէ: Միայն սոցիալական հարցեր լուծելով՝ խնդիր չես լուծի: Այսօր մենք Արցախում ունենք բնակչություն պահելու խնդիր, եւ առանց երկու հիմնական մարտահրավերների՝ անվտանգության եւ կարգավիճակի հարցի լուծման, մնացածը դառնում է ածանցյալ»,-ընդգծեց Մոսիյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։