|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա, որը նախատեսված է հունիսի 14-ին, շատ կարևոր է Հայաստանի համար. ТАСС-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:
«Ուղղակի անհրաժեշտ է ուղիղ շփումներ ունենալ ռուսաստանցի քաղաքական անձանց հետ: Ես կարծում եմ, որ պաշտոնական Մոսկվան շատ հարցեր ունի, որոնց պետք է հստակ պատասխաններ տալ, իսկ միակ մարդը, ով կարող է պատասխանել այդ հացերին և շարունակել ռազմավարական գործընկերոջ հետ արդյունավետ երկխոսությունը, ՀՀ վարչապետն է»,- ասել է նա:
«Ես վստահ եմ, որ նախատեսված հանդիպումները հաջող կանցնեն, ինչպես և լինում է ռազմավարական գործընկերների դեպքում»,- հավելել է քաղաքագետը:
Փաշինյանը Մոսկվա կմեկնի` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու: