Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս որոշ ինտերնետ ռեսուրսներում տեղեկություն է տարածվել ԲՀԿ պատվիրակության` Մոսկվա այցելության մասին՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ. գրում է Московская правда-ն:
Իրավիճակին ծանոթ փորձագետներին տարօրինակ է թվացել, որ ո'չ Գագիկ Ծառուկյանը, ո'չ էլ նրա կուսակիցները չեն գովազդել նման ինտրիգային այցելության փաստը՝ ներքաղաքական դաշտում ԲՀԿ-ի վերջին ակտիվ գործողությունների ֆոնին:
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, լույս են սփռել հայաստանյան ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերին հավակնող Գագիկ Ծառուկյանի «համր» այցի վրա: Պարզվել է, որ Մոսկվայում նրան սպասում էր միջկուսակցական այցի շարքային ձանձրալի ճանաչողական-արձանագրային ծրագիր՝ Единая Россия-ի հետ համագործակցության շրջանակներում:
Ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչներից ԲՀԿ-ին հաջողվել է հանդիպել միայն ԱՊՀ-ի հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլոիցկիի հետ, որի միջոցով ռեզոնանսային և հաղթական գովազդ Հայաստանում հնարավոր չէր անել:
«Այսպիսով՝ Ծառուկյանի` ռուսաստանյան բարձրաստիճան դեմքերի հետ հանդիպելու աղոտ հույսերը և ԲՀԿ-ի խամաճիկավար Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան կապերը վերջնական ֆիասկո են ապրել: Ծառուկյանը վերադարձել է Հայաստան ձեռնունայն և Մոսկվայի փաստացի ակնարկով առ այն, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն երկրի ներքաղաքական դաշտում կարող է միայն երկրորդական դերի հավակնել»,- գրում է թերթը: