|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը քննարկում է մի նախագիծ, որով նախատեսվում է միավորել աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարությունները՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։ Ըստ նույն աղբյուրների՝ միավորման դեպքում Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության նախարարի պաշտոնը։
Նախաձեռնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով, համակարգի ներսում լուրջ դժգոհություն է առաջացրել․ աշխատակիցները այն դիտարկում են ոչ թե կառավարման բարեփոխում, այլ իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։ Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում: Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ չկարողացավ ստանալ՝ թեև գործադրեցինք բավարար ջանքեր»։