կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 15:25
Հասարակություն

«Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ. Շամշյան

«Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ կժամանեին փրկարարներն ու պարեկները, տեղի ուժերով քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը օգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակների տակ։Այս պահին պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը։