կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 23:57
Հասարակություն

Պետության կողմից առողջարանային բուժմանը հատկացվող գումարները կկրճատվեն` ի հաշիվ այլ ծրագրերի

Պետության կողմից առողջարանային բուժմանը հատկացվող գումարները կկրճատվեն` ի հաշիվ այլ ծրագրերի

Առողջապահական համակարգում կատարվել են պետական բյուջեի մի շարք անարդյունավետ բաշխումներ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը նշեց, որ  մանրամասն ծանոթացել է ֆինանսական միջոցների բաշխմանը և պարզել, որ առողջապահական ոչ այնքան հարուստ բյուջեն բավական հարուստ հատկացումներ է իրականացրել մի այնպիսի ծառայության համար, որը առողջարանային բուժումն է:

«Պարզվում է, որ բյուջեով նախատեսված է առողջարանային բուժում որոշակի սոցիալական խմբերի համար, մոտ կես միլիարդ դրամ հատկացվում է այդ բուժմանը: Մեր թիմը ամենայն հավանականությամբ կկրճատի այդ ծախսերի մեծ մասը` վերաբաշխելով այդ միջոցները կյանք փրկող ծառայություններին»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ իհարկե լավ կլիներ, որ մեր երկրում լիներ թե առողջապահական ծառայություն, թե կյանք փրկող ծրագրեր: Սակայն բյուջեն թույլ չի տալիս նման ճոխություն, և պետք է ընտրել գերակայությունները: Ուստի առողջարանային ծառայությանը տրվող միջոցները նախարարը համարում է անարդյունավետ: