Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Մայիսի 21-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:
Պարզվել է, որ վնասվել է սելավատարը և ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը և նկուղները: Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:
Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: