|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ուկրաինայում առնվազն 10 հազար մարդ է ստիպված եղել լքել իր տունը երկրում քաղաքական ճգնաժամի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները:
Խոսքը նախ և առաջ Ղրիմի թաթարների մասին է, ովքեր լքել են թերակղզին: Տեղափոխվածների թվում են նաև էթնիկ ուկրաինացիներ, ռուսներ և խառնամուսնական ընտանիքներ:
Տեղափոխվելու պատճառների շարքում ՄԱԿ-ը թվարկում է ուղղակի սպառնալիքները, հետապնդումները և սեփական անվտանգության հարցում մարդկանց մտավախությունները:
Ուկրաինայում տեղափոխվածների թիվը զգալիորեն աճել է ապրիլին: