|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե ի՞նչ է հետևելու ԱԱԾ պետի այն հայտարարությանը, թե ապօրինի հարստացած մարդիկ գումարները կվերադարձնեն պետությանը, Փաշինյանը նախ նշեց, որ ԱԱԾ-ն և մյուս մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները: Իսկ եթե կա պետությանը հասցված վնաս, ապա իրենց խնդիրը այդ վնասը վերականգնելն է։
«Մեր քաղաքական դիրքորոշումը այն է, որ մենք գիլյոտիններ չենք պատրաստվում շարել Երեւան քաղաքում։ Ամեն գործի ելք կապված է գործի հանգամանքներից»,- ասաց Փաշինյանը:
Հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում մարզպետներին ու քաղաքապետերին, Փաշինյանը նշեց, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի։ Մնացած պաշտոնների մասով ամեն ինչ կդիտարկվի օրենքի շրջանակներում:
Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի փոփոխություններին, վարչապետը նշեց. «Հույս ունեմ, որ մինչեւ հունիսի վերջ նախագիծը պատրաստ կլինի։ Կփորձենք հնարավորինս արագ, բայց անշտապ, որ ափալ-թափալ չլինի»: