Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ի հանրահավաքների ամենաուշագրավ թեման ինչպես մամուլի, այնպես էլ ընդդիմության ու իշխանության համար շարունակում է մնալ զուգարանների հարցը:
Նախ` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀԱԿ-ին առաջարկեց, որ «գարշոկներ» օգտագործեն, հետո էլ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով Սահակյանի «կառուցողական» առաջարկությունը, հայտարարեց, թե «Գալուստ Սահակյանը, գարշոկ բաժանելուց բացի, իր հետ թող բերի Հանրապետական պատգամավորներին, որ դրանք ժամանակին դատարկեն ու հետ բերեն»:
yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, Հանրապետական Գալուստ Սահակյանը դա անվանեց «լկտի վերաբերմունք»:
«Աշխարհով մեկ չի կարելի խայտառակել մի մեծ ազգի եւ հանրահավաքում քննարկել զուգարանների հարցը: Մարդիկ հանրահավաքին մասնակցում են մի երկու ժամ, եւ չեմ կարծում, որ նրանց զուգարան է անհրաժեշտ: Զուգարանները իրականում պետք են ՀԱԿ-ին, եւ թող իրենք էլ մտածեն»,- նշեց նա:
Չնայած զուգարանների խնդրին` Սահակյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ միշտ պատրաստ են երկխոսության: Մեր այն դիտարկմանը, թե իր գործընկեր Արտակ Զաքարյանը վստահ է, որ ՀԱԿ-ը չի կարող չարաշահել իշխանության պատրաստակամությունը, նա պատասխանեց. «Քաղաքական դաշտում երկխոսությունը ուլտիմատումով չի կայանում»: Երկխոսությունն, ըստ Գ. Սահակյանի, կարող է շարունակվել «միայն քաղաքակիրթ տարբերակով` առանց պահանջների»: