կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-03 11:40
Քաղաքական

Փողոցի միջոցով իշխանության ձեռք բերումը ավարտվում է հիասթափությամբ. Новороссия-ի անդրադարձը՝ հայաստանյան իրադարձություններին

Փողոցի միջոցով իշխանության ձեռք բերումը ավարտվում է հիասթափությամբ.  Новороссия-ի անդրադարձը՝ հայաստանյան իրադարձություններին

Ինչպես և սպասվում էր` Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժը, կապված 10 տարվա վաղեմության դեպքերի հետ, որը հանգեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդմանը, առաջացրեց Մոսկվայի մտահգությունը և այդ երևույթը չհասկանալու իրողությունը. գրում է Новороссия-ն:

«Փաստացի խոսքն այն մասին է, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրելով, ՀՀ-ի մայդանյան իշխանությունը մեղադրում է ՀԱՊԿ-ին, որը բաղկացած է 6 պետությունից, այդ թվում` ՌԴ-ից, որը ամրապնդում է  ՀՀ-ի պաշտպանունակությունը` մեծ հաշվով իր հաշվին»,- գրում է հոդվածի հեղինակը:

Ըստ թերթի` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքը Կրեմլի առաջին զգուշացումներն են` ուղղված հայ վարչապետին և նրա թիմակիցներին: «ՀՀԿ-ն համաձայն է Մոսկվայի կարծիքի հետ»,- հավելում է հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ փողոցից եկած Փաշինյանի գլխավոր նպատակն է հաճոյանալ փողոցի մարդկանց, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, փողոցի միջոցով իշխանության ձեռք բերումը ավարտվում է հիասթափությամբ: «Շատ շուտով Փաշինյանը մոտ կվերջանան իրական և շինծու կոռումպացվածները, քաղաքական հակառակորդները… Ինչի՞ հաշվին է նա այդ դեպքում ինքնահաստատվելու ... Եվ նա կարող է վստահ լինել, որ ՌԴ-ն և այլ արտաքին ներդրողներ նրա ռեժիմին գումար չեն տա»,- գրում է հեղինակը:

Ըստ թերթի` ներկայումս արդեն զարգանում է կոնֆլիկտ ԵՄ-ի հետ, քանի որ այն համաձայն է տալ ՀՀ-ին ինչ-որ խղճուկ 100 մլն եվրո: «Ուկրաինայի և Վրաստանի օրինակից հայտնի է, որ եվրաինտեգրումը խղճուկ աշխատավարձերի և վատ կյանքի պարագայում, առանց լավ օրվա հույսի, մարդկանց դեպրեսիայի մեջ է գցում: Եվ ՀՀ-ի ժողովուրդը կբռնի միգրացիայի ճանապարհը»,- գրում է հեղինակը:

Լուսանկարը` Новороссия-ի