Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:
Մասնավորապես, Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը` Հ. Բ.-ն պարանը պոկել է: Դրանից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները, նպատակ ունենալով պատժել դատապարտյալին, հարձակվել և ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպիսով, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պետական ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: