|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի Անթալիա քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի դիմացի ավտոկայանատեղիում դեռևս անհայտ պատճառներով հզոր պայթյուն է որոտացել:
Ըստ Ajanshaber-ի՝ պայթյունի հետևանքով գրանցվել են վիրավորներ: Շենքում գտնվողները տարհանվել են, մինչդեռ շտապօգնության մեքենաների հոսքը դեպքի վայր չի դադարում:
Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած` Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թուրելը հայտնել է, որ վաղ է խոսել ահաբեկչության մասին: Նա նշել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: